Ինչպեu է վարչшպետը նշել ծննդյшն տшրեդարձը (նոր լուuանկարներ)

Loading...

Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է իր 44-ամյակը:

Ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի հրապարակած լուսանկարից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը նշում է իր տարեդարձը բնության գրկում՝ ընտանիքի և մտերիմների շրջանակում:

Հիշեցնեք, որ Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում[7]։ Նա արմատներով սերում է Իջևանի տարածաշրջանի Հաղարծին (նախկին անվանումը՝ Ջարխեչ) գյուղից։

Փաշինյանները եղել են Ջարխեչի առաջին բնակիչներից մեկը, ովքեր 1815 թվականին այստեղ գաղթել են Աչաջուր գյուղից։ Նիկոլի հայրը՝ Վովա Փաշինյանը, աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Մայրը՝ Սվետիկ Հովհաննիսյանը, եղել է տնային տնտեսուհի։ Նա ևս ծնվել է Ջարխեչ գյուղում։

1981 թվականին վեց տարեկան հասակում Նիկոլ Փաշինյանն ընդունվում է Իջևան քաղաքի` Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1991 թվականին։ Նույն տարում Փաշինյանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։

Ըստ երրորդ անձանց վկայության՝ Նիկոլ Փաշինյանն իր ուսանողության տարիներին աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ և համալսարանի առօրյային ակտիվ մասնակցելով:

Loading...

Be the first to comment on "Ինչպեu է վարչшպետը նշել ծննդյшն տшրեդարձը (նոր լուuանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ