«Լսում էի, թե ոնց էին մարդիկ գոռում այրվող գազելի մեջ». տուժող

Loading...

Արարատի մարզում, Երևան-Երասխ ճանապարհին միմյանց են բախվել երկու մարդատար ավտոմեքենաներն ու Արարատ-Երասխ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Բոլոր ավտոմեքենաներն այրվել են, «Գազելը» վերածվել է մոխրակույտի։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15:15-ին Զոդի կամրջի հատվածում։

«Մեր «Գազելն» իր ուղիով գնում էր, նայում էի կողք, գլուխս թեքելը, ավտոյի երևալն ու բախվելը մեկ եղավ։ Ձեռքս գցեցի ռուչկից, բացեցի դուռն ու ինձ գցեցի դուրս»,-պատմում է Զոդի ողբերգական ավտովթարից փրկված Արարատի ԲԿ-ում գտնվող Անդրանիկ Նկրուլյանը:

Նա պատմում է, որ «Գազելը», որի մեջ գտնվում էր նաև ինքը, իր ճանապարհով ընթանում էր, երբ «Պիկապը» դեմ-դիմաց է դուրս ելել «Գազելին», վերջինի վարորդը միանգամից կանգնեցրել է մեքենան, սակայն «Պիկապը» հարվածել է:

Նրա խոսքով՝ դուրս գալուց հետո մոտ 15 մետր հեռու է գնացել և շրջվելով հանկարծ տեսել է, որ «Գազելն» այրվում է:

«Երթուղայինի մեջ էդ ձեներն էին լսվում, ժողովուրդը, մարդկաց ձեները, բղավոցը: Լսում էի՝ ոնց էին մարդիկ գոռում»,-պատմում է նա:

Loading...

Be the first to comment on "«Լսում էի, թե ոնց էին մարդիկ գոռում այրվող գազելի մեջ». տուժող"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ