Պաշտnնական վիետնամական ճաշ՝ hայկական երաժշտnւթյամբ․ Տեuանյութ

Loading...

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ հունիսի 5-ի վաղ առավոտյան այցելել է Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, այնուհետև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան:

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես եկան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Իսկ այսօր առավոտյան Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

Loading...

Be the first to comment on "Պաշտnնական վիետնամական ճաշ՝ hայկական երաժշտnւթյամբ․ Տեuանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ