Բախում Իջևանում. Ծայրահեղ լարված իրավիճակ. Կան վիրավորներ

Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել:

Ճանապարհը փակողները պահանջում են հանդիպում այն անձի հետ, ով հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: Նրանց հետ փորձում է բանակցել ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Միրզոյանը, սակայն բողոքողներն առայժմ անդրդվելի են:

Իրավիճակը լարվեց, երբ ներկաներից մեկը ցուցարարներին մեղադրեց ծառերը հատելու մեջ:

Բախման տեսանյութը՝ ստորև


Աղբյուր՝ hetq.am

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *