Ողբերգական ավտովթար․մահացել է մի ամբողջ ընտանիք

Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում,

ինչի հետեւանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 եւ 6 տարեկան երեխաները։

Կրասնոդարում ավտովթարից զոհված ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր: Համայնքապետ Մովսես Մովսիսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց կատարվածից ուշքի չեն գալիս: Մկրտչյաններն ապրում էին Լեռնակերտում:

Վերջին տարիներին էր Միշան սկսել գնալ արտագնա աշխատանքի: «Գնում, գալիս էր, այս ամառ էլ որոշել էին, որ կինը երեխաների հետ գնա, դե ծովափնյա քաղաք էր, հանգստանային, հետ գային:

Կինն ու երեխաները մի քանի օր առաջ էին գնացել, նորմալ տեղ էին հասել: Ու հիմա էսպիսի դժբախտություն, լեզուս էլ չի պտտվում բառ ասեմ, աչքերիս դիմաց ոնց որ կանգնած են, բոլորս էլ շոկի մեջ ենք: Կինն էլ էր մեր գյուղից:

Գեղեցիկ, նախանձելի ընտանիք էին»,- պատմեց համայնքապետը: Ըստ տեղեկությունների, «Ford» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը դուրս է եկել երթեւեկելի գոտուց՝ բախվելով ծառին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *