Ստիպված ենք հրապարակել մի տեսանյութ, որում պարզ երևում է եզդի զինծառայողի առողջական վիճակի ծայրահեղ ծանր լինելը

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղադրելով զինծառայող Յուրիկ Բրոյանի առողջական վիճակի մասին տեսանյութ.

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Քանի որ Յուրիկ Բրոյանը այս պահին էլ ենթարկվում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ստիպված ենք հրապարակել և

հանրությանը ներկայացնել մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է եզդի զինծառայողի առողջական ծայրահեղ ծանր վիճակը, թե ինչպես է ՊՆ-ն ծաղրի ենթարկում հիվանդ զինծառայողին,

 

թե ինչպես են ռազմական ոստիկանությունում նրան ասում քեզ տանելու ենք զորամաս, դու ստից ես էդ շարժումները անում:

Տեսանյութը՝ ստորև

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *