Ողջ աշխարհում մարդիկ ցույց են անում ,որ կառավարություննները անտառները չհատեն, Իջևանում հակառակ պատկերն է…

Հանրային Հեռուստաընկերության լրավական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանը անդրադարձել է Իջևանում տեղի ունեցող դեպքերին .

«Ողջ աշխարհում մարդիկ ցույց են անում ,որ կառավարություննները անտառները չհատեն։Իջևանում 100% հակառակ պատկերն է ՝ մարդիկ ցույց են անում ,որ անտառը ոչնչացնելու իրավունք ունենան։

Երկար տարիների սոցիալական չլուծված հարցերը,անտառահատ մաֆիայի հզոր ավանդույթները անհետևանք չեն անցնում։»

Հիշեցնենք, որ երեկ Իջեւանում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել. ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին եւ մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: .

Այս մասին այսօր՝ հուլիսի 18-իօն, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 12 ոստիկան ստացել է մանրմական վնասվածք, բարեբախտաբար ոչ շատ ծանր:

Այսպիսով, ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *