Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Загрузка...

Քիչ առաջ ավտովթարի է ենթարկվել Ստյոպա Սաֆարյանը։

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ, ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Կայքի տեղեկություններով, բարեբախտաբար, տուժաներ չկան։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է։

Ստյոպա Սաֆարյանը հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի եղբայրն է, քաղաքագետ է, Միջազգային և անվտանգության միջազգային ինստիտուտի տնօրենը, Հանրային խորհրդի անդամ:

Загрузка...

Be the first to comment on "Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*