ՏԵՍԱՆՅՈՒԹ.Այսօր հոկտեմբերի 27-ն է, սարսափելի ոճրագործության բացառիկ կադրերը

Загрузка...

117 просмотров всего, 1 просмотров сегодня

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայցությամբ։

Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։

Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։

Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Загрузка...

Be the first to comment on "ՏԵՍԱՆՅՈՒԹ.Այսօր հոկտեմբերի 27-ն է, սարսափելի ոճրագործության բացառիկ կադրերը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ