Մեր սիրելի դերասան Սամվել Սարգսյանի ցնցող հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ու կառավարության մասին

Загрузка...

46 просмотров всего, 1 просмотров сегодня

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առայժմ լավ տպավորություն ունեմ Նիկոլ Փաշինյանից եւ կառավարու­թյունից: Վարչապետը կարծես թե ու­զում է լավ բաներ անել:Հին հանցագործներ են բռնվում, ինչ-որ մարդկանց են «մեյդան» հանում, նախկինում սա կանխատեսելի չէր: Կարծում եմ՝ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել »,– «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Սամվել Սարգսյանը:

Նրա համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել. «Բայց ինձ դուր է գա­լիս, որ առանց վախենալու մեղադրվում եւ պատասխանատվության են ենթարկվում մարդիկ, որոնց նախկինում չէին «մոտեցել»: Նրա խոսքով՝ իր շրջապատի մարդիկ հուսով են, որ Հայաստանը խոստումնա­լից ուղով է գնում:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Քոչարյանի նկատմամբ վենդետա
է իրականաց­վում, դերասանը պատասխանեց.

«Այս իշխանությունը չի ասում. «Հիմա «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ
կուզեմ, կանեմ»: Եթե այդպես լիներ, ներկա իշխանությունը նախորդից ոչնչով չէր տարբերվի:

Ես ոչ մի վրեժ կամ վենդե­տա չեմ տեսնում: Պարզապես մարդիկ օրենք են կիրառում, եւ այդ ամենը գրասենյակներում չի կատարվում, այլ բա­ցահայտ: Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ համար պետք է պատասխան տաս»:

Առավել մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:

Загрузка...

Be the first to comment on "Մեր սիրելի դերասան Սամվել Սարգսյանի ցնցող հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ու կառավարության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ