Հռոմի պապը կատակով ամուսնությունը համեմատել Է…

Загрузка...

5,413 просмотров всего, 152 просмотров сегодня

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ամուսնությունը կատակով համեմատել է բանտի հետ և աջակցություն է հայտնել իր միջազգային խմբից հարսանիքին պատրաստվող լրագրողին՝ նրան նվիրելով տերողորմյա: Քահանայապետի և ապագա փեսացուի միջև խոսակցությունը կայացել է Թաիլանդ մեկնելու ճանապարհին, որտեղ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նոյեմբերի 20-ին ժամանել է առաքելական այցով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ե՞րբ ես բանտ գնալու»,- հարցրել է Ֆրանցիսկոսը ֆրանսիացի երիտասարդ լրագրողին, որը նրան հայտնել էր, որ հուզմունք է ապրում հարսանիքից առաջ: Խորհրդակցելով իր օգնականների հետ՝ քահանայապետը նրա մոտ է վերադարձել երկու տուփով: Ինչպես պարզվել է, դրանց մեջ եղել են տերողորմյաներ: «Սա հուզմունքը հաղթահարելու համար է»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցին պաշտպանում է այն սկզբունքը, որ ամուսնությունը հասարակության հիմքն է, և հանդես է գալիս ի պաշտպանություն ավանդական արժեքների: Մոտավորապես տարվա մեջ մեկ անգամ Հռոմի պապն անձամբ է պսակադրում ընտրված զույգերին:

Загрузка...

Be the first to comment on "Հռոմի պապը կատակով ամուսնությունը համեմատել Է…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ